Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան

2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ է անցել Շուշիում գործող «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի շենքը, արտադրական տարածքները, սարքեր և սարքավորումները, գործիքներն ու հաստոցները, արևային վահանակները: Պատերազմից հետո ուսումնարանը հանգրվանել է Ստեփանակերտում: Ոսումնարանում ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հաստոցներ «Մետաղամշակում» և «Փայտամշակում» մասնագիտությունների արհեստանոցների և արևային վահանակներ «Էլեկտրատեխնիկա» մասնագիտության արհեստանոցի համար:
Ուսումնարանում դասավանդվող մասնագիտություններն են՝
1. Փայտամշակում
2. Էլեկտրատեխնիկա
3. Ջերմատեխնիկա, սանտեխնիկա
4. Մետաղամշակում
5. Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքներ
6. Հարդարման շինարարական աշխատանքներ
7. Հասարակական սնունդ